Facebook ընկերությունը Facebook Offers հավելվածի համար գովազդատուներից վճար կգանձի,- գրում է The Wall Street Journal-ը:
Շահավետ առաջարկներ և զեղչային կտրոններ ստանալու հնարավորություն ընձեռող Facebook Offers անվճար հավելվածը թողարկվել էր այս տարվա փետրվարին: Դրա միջոցով կայքի օգտատերերը նորությունների իրենց ժապավենում տեսնում են բրենդային ընկերությունների առաջարկները, սեղմում դրանց վրա, և զեղչային կտրոնները հայտնվում են նրանց փոստում:
Facebook-ում հայտարարել են, որ առաջարկի տեղադրման մինիմալ գինն այժմ 5 դոլար կլինի, իսկ վերջնական արժեքը կախված կլինի էջում գրանցվածների թվից:










































