Շոկոլադի ձգողության ուժի գաղտնիքն այն է, որ այն մարդու ուղեղի վրա ազդում է ափիոնի նման: Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Փորձի ընթացքում հետազոտողները պարզել են, որ շոկոլադի օգտագործումը նպաստում է օրգանիզմի կողմից բնական քիմիական միացության՝ Էնկեֆալինի արտադրման մեծացմանը, ինչը մարդու մոտ էյֆորիա է առաջացնում:
«Պարզել ենք, որ ուղեղի վրա շոկոլադի ազդեցության մեխանիզմը նման է այն գործընթացին, որով ազդում է ափիոնը»,- բացատրել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդրա Դի Ֆելիչիանտոնիոն:
Ամերիկացի գիտնականները չեն առաջարկում քաղցրակերներին բուժել նույն մեթոդներով, որով բուժում են թմրամոլներին: Նրանք կոչ են անում կամքի ուժ ցուցաբերել քաղցրից կախվածությունը հաղթահարելու համար:










































