Դոնեցկի «Մետալուրգ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Օդեսայի «Չերնոմորեց»-ի Ուկրաինայի Գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«2011թ հուլիսին ես առաջին եզրափակիչն անցկացրի «Մետալուրգ»-ի կազմում: Այդ ժամանակ 1:0 հաշվով հաղթանակ տարանք: Այդ օրվանից շատ բան է փոխվել մեր թիմում:
Առաջնությունում և Գավաթի խաղարկությունում դրությունն այլ է: Այստեղ ամեն ինչ որոշում է 1 խաղը: Հուսով եմ՝ խաղը հետաքրքիր կլինի: Ես և խաղընկերներս շատ ենք աշխատում մեր նպատակին հասնելու համար:
Պետք է ևս մեկ անգամ եզրափակիչ դուրս գանք և նվաճենք պատվաբեր տիտղոսը:







































