Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին ապշեցրել են Վրաստանի Գլդանի բանտում բանտարկյալների հանդեպ ծաղրական վերաբերմունքի մասին պատմող տեսանյութերը: Այս մասին նշված է Քեթրին Էշթոնի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Դրանում նաև ասվում է, որ Քեթրին Էշթոնը Վրաստանի իշխանություններին կոչ է անում մանրամասն հետաքննել այդ միջադեպերը և պատժել մեղավորներին. «Վրաստանի կառավարությունն առաջին քայլերն է ձեռնարկել տվյալ հարցի լուծման ուղղությամբ: Բոլոր երկրները պետք է անպայման հավատարիմ մնան բանտարկյալների հետ դաժան վարվելու և նրանց ամեն տիպի կտտանքների ենթարկելու արգելքին»:









































