Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը երեկ Լոնդոնում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ եվրոգոտու փլուզման հնարավորությունը վտանգավոր է.
«Յուրաքանչյուր երկրի համար, որըվ հնարավորություն ունի դուրս գալւո եվրոգոտուց, դա կլինի «աղետ»: Շատ երկրներ հրատապ բարեփոխումներ անցկացնելու կարիք ունեն իրենց ֆինանսական կառույցներում: Գոյություն ունեն մի շարք պատճառներ՝ Եվրոպայում տիրող տնտեսական իրավիճակի կապակցությամբ մտահոգվելու համար:
Եվրոպական Կենտրոնական բանկի վերջին որոշումը չպետք է հեշտացնի կառավարությունների աշխատանքը, որոնք պետք է իրականացնեն կառուցվածքային բարեփոխումներ: Եվրոգոտուց մեկ երկրի դուրս գալը կհանգեցնի մնացյալ երկրների դուրս գալուն: Վերջին տասնամյակում Թուրքիայի տնտեսությունը լուրջ առաջընթաց է գրանցել:
2010 թվականին Թուրքիայի տնտեսությունն աճել է 9.2 տոկոսով, իսկ 2011 թվականին՝ 8.5 տոկոսով: Այս տարի նույնպես ակնկալվում է Թուրքիայում տնտեսական աճի անկում»:









































