Իսրայելն ու Իրանը փոխադարձաբար մեղադրել են միմյանց միջուկային զենք ունենալու ձգտումների մեջ: Այսպես, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) իրանական պատվիրակության ղեկավար Ալի Սոլթանեին հայտարարել է, որ Իսրայելի միջուկային զինանոցը «շարունակում է սպառնալ Մերձավոր Արևելքին և հարևան տարծաշրջաններին»: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Իր հերթին ԱԷՄԳ իսրայելական պատվիրակության ղեկավար Էհուդ Ազուլայը Թեհրանի քննադատությւանը պատասխանել է, որ աշխարհի համար առավել մեծ սպառնալիք է հենց Իրանի միջուկային ծրագիրը: «Աշխարհին և Մերձավոր Արևելքի անվտանգությանը առավել մեծ վտանգ է ներկայացնում հենց Իրանը: Իրանի՝ միջուկային զենք ստանալու ձգտումը՝ նույն բանում հպանցիկ մեղադրելով Իսրայելն, ոչինչ չեն փոխի»,- ասել է Ազուլայը:
ԱԷՄԳ գերագույն կոնֆերանսը Վիեննայում բացվել է սեպտեմբերի 17-ին և կավարտվի այսօր:
Նշենք, որ Թել Ավիվը երբեք չի հերքել և չի խոստովանել, որ ինքը միջուկային զենք ունի: Սակայն ըստ փորձագետների, Իսրայելը միջուկային զենք է ստացել 1960-ականներին:







































