Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը Վրաստանի ու Ռուսաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևին ու Միխեիլ Սաակաշվիլիին բանակցությունների կոչ է արել, տեղեկացնում է Интерфакс-ը:
«Դիմում եմ երկու երկրների ղեկավարներին, կոչ եմ անում քաջություն և իմաստություն դրսևորել և տարբեր մակարդակներում երկխոսություն սկսել, կուտակված խնդիրների քննարկման ու լուծման համար»,- ասված է ուղերձում:
Նշվում է, որ չկարգավորված հակամարտությունների պատճառով Կովկասում պահպանվում է լարվածություն ու փոխադարձ անվստահությունն է խորանում:
«Պետք է առավելագույն ջանքեր գործադրենք բացասական գործընթացների խորացումը թույլ չտալու համար: Պետք է հաշվի առնենք անցյալի դասերն ու առաջ շարժվենք` մեր ժողովուրդների շահերից ելնելով»,- ասված է պատրիարքի ուղերձում: