TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սոմալիի ափերի մոտ՝ Ադենի ծովածոցում, ծովահենների դեմ պայքարի միջազգային խմբի հրամանատարությունը հանձնվել է Թուրքիայի ռազմածովային ուժերին: Թուրքիան այդ հրամանատարությունն ընդունել է Հարավային Կորեայից:
Հրամանատարության հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Այսուհետ ծովահենների դեմ պայքարի միջազգային խմբի հրամանատարությունն իրականացնելու է թուրք դերծովակալ Օղուզ Քարամանը:









































