Կարմիր մոլորակը հետազոտող Curiosity մարսագնացի ճամփին քար է հայտնվել, որն անսովոր ձև ունի: Օբյեկտը նման է հավասար եզրերով ոչ մեծ բուրգի, փոխանցում է ДНИ.РУ-ն:
Curiosity-ն կանգ է առել քարից մոտ երկուսուկես մետր հեռու: Այն իր ճանապարհն ընդհատել է հենց քարի պատճառով: Նախքան անսովոր քարը հայտնաբերելը Curiosity-ին շարժվում էր 6 օր` օրական հաղթահարելով 22-37 կմ:
NASA-ի տվյալներով` մոտ օրերս մեքենան այն կառավարողներից կստանա սպեկտրոմետրով քարին դիպչելու և այն խոշոր պլանով լուսանկարելու հրաման: Քար- բուրգն անվանել են Ջեյկոբ Մատիչևիչի անունով: Գիտնականը Mars Science Laboratory նախագծի շրջանակներում Մարսի մակերևույթի վրա իրականացվող գործողությունների պատասխանատուն է եղել:
Ներկայումս մարսագնացը շարժվում է այն հատվածներով, որտեղ առավել քիչ խառնարաններ կան:









































