Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացնում է պաղեստինյան տարածքներում սոցիալական ցնցումների «բարձր ռիսկերի» և տնտեսական աճի տեմպերի հետագա անկման մասին, գրում է RIA Novosti-ն:
Ֆոնդի մասնագետները նշում են, որ 2011թ. և 2012թ. առաջին եռամսյակում Հորդանան գետի Արևմտյան ափի ՀՆԱ-ի աճը կազմել է 5%` 9% աճի համեմատ, որը գրանցվել է 2008-2010թթ.:
Գազայի հատվածում տնտեսական աճի տեմպերն ընկել են մոտ չորս անգամ:
ԱՄՀ-ի կողմից պատրաստված հոռետեսական տեսությունը մինչ 2015թ. կանխատեսում է տնտեսական տեմպի դանդաղեցում ինչպես Արևմտյան ափում, այնպես էլ Գազայի հատվածում միչև 1%:
Ընթացիկ տարվա բյուջետային պակասուրդը ֆոնդի փորձագետները գնահատում են 400 միլիոն դոլար և պաղեստինյան իշխանություններին կոչ են անում իրականացնել արտահերթ գործողությունների նախագիծ, որը ենթադրում է ծախսերի սահմանափակում պետական համակարգում:







































