Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանի ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի շրջանակներում անցկացվեցին ուսումնական զորավարժություններ:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը, Երևանում են գտնվել տեսուչներ Կանզաս նահանգից` որպես դիտորներ և խորհրդատուներ:
Զորավարժություններին մասնակցել է Խաղաղապահ բրիգադի մոտ 600 ծառայող, ինչպես նաև Հայաստանի ռազմա-օդային ուժերի ուղղաթիռներ: Սցենարի համաձայն` ուղղաթիռների օգնությամբ իրականացվել է «վիրավորների» տարհանում:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբերը բարձր են գնահատել ուսումնական զորավարժությունները` ընդգծելով զինծառայողների կարգապահությունը և պատրաստվածությունը:









































