Inside World Football-ը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել Աշխարհի 2014 թվականի առաջնությունում գործարկել գոլերի ավտոմատ որոշելու համակարգեր: Աշխարհի 2014 թվականի առաջնությունում կգործարկվեն Hawk-Eye և GoalRef սարքավորումներից մեկը կամ երկուսն էլ:
Նշենք, որ այս սարքավորումները կիրառվելու են Ճապոնիայում, որտեղ տեղի է ունենալու Աշխարհի ակումբային առաջնությունը: Այդ առաջնության ընթացքում առաջին անգամ կօգտագործվի ֆուտբոլային այս նորամուծությունը:









































