Վրաստանում անսպասելի իրադարձություն է տեղի ունեցել. երկրի նախագահի ռուսամետ թեկնածու օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին նախընտրական ծրագրի շրջանակներում իրենց ծառայությունների համար վճարել է մի քանի հայտնի օտարերկրացի գործիչների: Նրանց թվում են Լարի Քինգը և Ռոբեր Մենարը, ովքեր ընդգրկվել են միլիարդատիրոջը պատկանող «9-րդ ալիք» հեռուստաընկերության միջազգայհին խորհրդատվական հանձնախմբում, փոխանցում է inoСМИ. Ru-ն:
Իվանիշվիլին վարձել է մի քանի օտարերկրացի հայտնի գործիչների, ովքեր միացել են նրա խորհրդատվական հանձնախմբին: Այդ մարդիկ կաշխատեն «9-րդ ալիք»-ում, որն իր բոլոր ջանքերն ուղղել է թեկնածուի առաջխաղացմանը: Ալիքը ֆինանսավորում է Իվանիշվիլիի կինը` Եկատերինա Խվեդելիձեն:
Իվանիշվիլին օգտագործում է Ռուսաստանի աջակցությունն ու իր անձնական կարողությունը, որպեսզի իր համար քաղաքական առաջխաղացում ապահովի: Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ նրա ակտիվիստները մարդկանց մինչև 500 եվրո նվեր են առաջարկել նրա օգտին քվերակելու համար:
Իվանիշվիլին Մոսկվայում հայտնի անձ է: Նրան աջակցում է Կրեմլը, որը հետաքրքրված է ռուսամետ թեկնածուի հաղթանակով: Չնայած Իվանիշվիլին ծնունդով վրացի է` կյանքի մեծ մասն անց է կացրել Ռուսաստանում և հենց այնտեղ է կուտակել իր հարստությունը:











































