«Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ առավելության հասնելով` «Ռեալ»-ը գրանցեց իր 100-րդ հաղթանակը ՉԼ գավաթի խաղարկությունում: Ցուցանիշը հաշվարկվում է 1992 թվականից ի վեր: Բացի այդ՝ «արքայական ակումբ»-ը միակն է, ում հաջողվել է նման արդյունք գրանցել: «Ռեալ»-ը ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում մասնակցել է 176 հանդիպման` խփելով 351 և բաց թողնելով 196 գնդակ:
«Ռեալ»-ին հետապդում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Բարսելոնա»-ն, որոնք գրանցել են համապատասխանաբար 98 և 97 հաղթանակ: «Արքայական ակումբ»-ը առաջտար է նաև արդյունավետության ցուցանիշով:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ին 9 անգամ հաջողվել է նվաճել ՉԼ խաղարկության գավաթը:







































