Forbes ամսագիրը կազմել է հայտնի երաժիշտների տների ցուցակը, որոնք մոտ ժամանակներս վաճառվել կամ վաճառքի են հանվել, գրում է realty.newsru.com-ը:
Այսպես, վերջերս Լոնդոնում վաճառքի է հանվել այն տունը, ուր ապրել են Pink Floyd խմբի անդամները: Տան վաճառքը կկայանա սեպտեմբերի 20-ին՝ 1,9 մլն դոլար մեկնարկային նվազագույն գնով:
Բևեռլի Հիլզում 3,1 մլն դոլարով վաճառվում է այն տունը, որը The Beatles-ը վարձակալել էր դերասանուհի Ժա Գաբորից՝ 1965 թվականի հյուսիսամերիկյան հաղթական շրջագայության ավարտից հետո: Տունը բաղկացած է չորս ննջասենյակից, վեց լոգարանից, այնտեղ կա հինգ բուխարի, վեց ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ, մառան և լողավազան:
Սոուլ երգչուհի Էմմի Ուայնհաուզի լոնդոնյան առանձնատունը նրա հարազատները վաճառում են 4,3 մլն դոլարով:
Ֆրենկ Սինատրայի նյույորքյան փենթհաուսը վաճառվում է 7,7 մլն դոլարով:
Իսկ ահա Կալիֆոռնիայում՝ Հիդդեն Հիլզում գտնվող Օզի Օսբորնի տունը գնահատվել է 13 մլն դոլար:







































