Superclasico of Americas ընկերական մրցաշարի շրջանակներում ֆուտբոլի Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին:
20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց արգենտինացի հարձակվող Խուան Մանուել Մարտինեսը, իսկ 5 րոպե անց Նեյմարի գոլային փոխանցումից հետո գլխի հարվածով հաշվի հավասարակշությունը վերականգնեց Պաուլինյոն:
Եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ Նեյմարը խփեց հաղթական գոլը՝ իրացնելով 11մ հարվածը: Բրազիլացիները 2:1 հաշվով հաղթանակ տարան:







































