Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Սկսել հարազատ եղբորից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատրաստել պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարության պաշտոնանկության հրամանները: Այդ կենտրոնի ղեկավարը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: Այդպիսով, նախարարի եղբորը ազատելու են աշխատանքից: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը սկսում է իրականացնել այն քարտ-բլանշը, որը նախատինքի տեսքով նրան տվեց Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո: Գագիկ Բեգլարյանի եղբայրը փաստորեն դառնում է առաջին թռչող գլուխը այդ խորհրդակցությունից հետո:

Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե արդյո՞ք նա կլինի ամենամեծ գլուխը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը՝ գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին խորհուրդ տալով ձերբակալել մեծերին, ոչ թե մեկ կամ մեկուկես միլիոն դրամի վրա բռնվածներին: Իհարկե, ծիծաղելի կլինի, եթե Բեգլարյանի եղբայրը լինի ամենամեծը, որովհետև այդ դեպքում անլուրջ իրավիճակ կստեղծվի: Այնպես որ, պետք է լինեն նոր անուններ, նոր գլուխներ, որոնք կվկայեն իրավիճակը էապես փոխելու իշխանության քաղաքական կամքի մասին:

Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի ելույթը պարտադրում է որոշակի հատումներ կադրային իմաստով: Սակայն այստեղ էական է նաև սա՝ իսկ ի՞նչ է լինելու այդ հատվողների բիզնեսների հետ: Նրանք շարունակելո՞ւ են իրենց բիզնես գործունեությունը, թե, այսպես ասած, հետապնդումը շարունակվելու է մինչև նրանց բիզնեսներից հրաժարումը: Վերջին հաշվով, այստեղ ևս կա շոուի և իրականության սահմանազատման խնդիր: Պաշտոնյաները թողնում են պաշտոնը, դա ներկայացվում է որպես քաղաքական կամքի դրսևորում, սակայն նրանք շարունակում են լինել հաջող տնտեսվարողներ, շարունակում են իրենց բիզնես գործունեությունը, և, ըստ էության, ստացվում է միայն, որ զուտ ֆորմալ իմաստով են նրանց պատասխանատվության ենթարկել, իսկ իրականում ամեն ինչ շարունակում է մնալ նույնը, և կապիտալի ստատուս-քվոն Հայաստանում խախտված չէ հօգուտ մրցակցայնության, հօգուտ տնտեսության ազատականացման, հօգուտ հովանավորչության դեմ պայքարի:

Այսինքն, ակնհայտ է, որ Հայաստանում խնդիրները ունեն կոմպլեքս լուծման կարիք, այլապես ձևական են դառնում հնչեղ անուններով կադրային փոփոխությունները: Միայն կոմպլեքս միջոցառումների դեպքում է, որ Սերժ Սարգսյանն իր գործողություններում կարող է ակնկալել հասարակական զգալի աջակցություն: Այդ աջակցությունը նրա համար կենսական նշանակություն ունի, որովհետև օլիգարխիկ համակարգի դեմ պայքարում նա, անշուշտ, գտնվում է չափազանց խոցելի վիճակում: Միևնույն ժամանակ, Սարգսյանը չի կարող չպայքարել այդ համակարգի դեմ, որովհետև Հայաստանը հայտնվել է տնտեսա-քաղաքական և բարոյահոգեբանական փակուղում հենց այդ համակարգի հետևանքով: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնին է, ապա նա կամ կդառնա այդ փակուղու զոհը, կամ պետք է պատասխանատվություն ստանձնի՝ երկիրը դուրս բերելու փակուղուց:

Այս առումով անխուսափելի է օլիգարխիկ համակարգի հարցերը լուծելը: Սակայն ավելի շուտ այդ համակարգը կլուծի Սարգսյանի հարցերը, եթե նրա գործողությունները չունենան հանրային, քաղաքացիական աջակցություն: Իսկ այդ աջակցության համար էլ հենց Սերժ Սարգսյանը պետք է հարցերը կոմպլեքս լուծի, ոչ թե ընդամենը տակտիկական PR-ի շրջանակում: Դա, օրինակ, ենթադրում է, որ իշխանության ուշադրության կենտրոնում պետք է հայտնվի նաև Սերժ Սարգսյանի եղբայրն՝ իր բիզնեսներով, քանի որ նրան ընդամենը խորհրդարանից, ասել է թե՝ տեսադաշտից հեռու պահելով, հարցն ամենևին լուծված չէ, այլ ընդամենը քողարկված: Եվ, խոշոր հաշվով, ներկայումս ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե համակարգի դեմ պայքար է գնում, այլ ընդամենը գնում է համակարգը որևէ ձևով քողարկելու գործընթաց:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում