Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է իր ակումբի ելույթների մասին, որը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8-րդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղը:
«Մենք առաջին հերթին հոգեկան ծանր վիճակում ենք: Ոչ մի կերպ չենք կարողանում շտկել դրությունը և միավորներ վաստակել: 8 տուրերից հետո 3 միավորը շատ քիչ է «Դինամո»-ի պես թիմի համար: Հավանաբար, սա աննախադեպ է ակումբի պատմության մեջ:
Ամեն անգամ վստահ ենք լինում, որ հերթական խաղից հետո անհաջող շարքը կընդհատվի, սակայն ամեն անգամ անհաջող ենք հանդես գալիս:
Ակումբում շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, սակայն մենք մեզ բնորոշ խաղ չենք ցուցադրում»,- հայտարարել է դարպասապահը:









































