BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի իշխանությունների կոչ է արել բազմակողմ և անկախ հետաքննություն անցկացնել՝ կապված վրացական բանտերից մեկում բանտարկյալների հանդեպ ծաղրական վերաբերմունք ցուցաբերելու փաստի հետ: Այս մասին նշված է HRW-ի տարածած հայտարարությունում:
Գլդանի բանտում բանտարկյալների հետ դաժան վերաբերմունքի վերաբերյալ առաջին կադրերը սեպտեմբերի 18-ին ցուցադրել է Վրաստանի ՆԳՆ-ն: Շուտով այդ կադրերն ավելի ընդլայնված տարբերակով ցուցադրվեցին ընդդիմադիր «Մաեստրո» և «9-րդ ալիք» հեռուստաալիքներով: Դրանից հետո Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և մնացած քաղաքներում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ, ինչը շարունակվում է ցայսօր:








































