iPhone 5 ձեռք բերել ցանկացողները ԱՄՆ-ում` Apple-ի խանութների դիմաց, այս շաբաթվա սկզբից հերթեր են գոյացրել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն:
«Գնորդները ծալովի աթոռներին նստած` հերթ են պահում Նյու Յորքի 5-րդ պողոտայում` Apple-ի գլխավոր խանութի դիմաց»,- հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Սան Ֆրանցիսկոյում գնորդներից մեկը հաղորդել է, որ հերթի մեջ է երկուշաբթի օրվանից:
Նման իրավիճակ է ամերիկյան այլ խոշոր քաղաքներում ևս: Վիթխարի հերթերի պատճառով սոցցանցերում սկսել են վճարի դիմաց գնորդների փոխարեն հերթ կանգնելու ծառայություն առաջարկել:







































