«Առաջին լրատվականի» ունեցած տեղեկություններով, այսօր վաղ առավոտից մինչև այս պահը փակ են Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզից եկող ճանապարհները. չեն աշխատում այդ մարզերից եկող երթուղայիններն ու միկրոավտոբուսները:
Մարդիկ ստիպված են գումարներ վճարել տաքսիներին, որպեսզի հասնեն մայրաքաղաք: Բայց այստեղ էլ խնդիր կա, քանի որ այն տաքսիները, որոնց մեջ երկուսից ավելի մարդ կա, ճանապարհային ոստիկանների կողմից կանգնեցվում են և հետ են ուղարկվում:
Փաստորեն, այսօր ևս խախտվում է մարդու ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը: