Ադրբեջանական 1news.az գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի գազաբաշխիչ ցանցում հայտնվել է «Ումիդ» ծովային գազակոնդենսատային հանքավայրի առաջին գազը: Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը.
«Այդպիսով մեկնարկել է տվյալ հանքավայրի շահագործումը: Սկզբնական փուլում այդ հանքավայրում արդյունահանվելու է 1 միլիոն խորանարդ մետր գազ և 200 տոննա կոնդենսատ: Հետագայում՝ նոր հորատումներից հետո, կավելանա գազի արդյունահանումը:
Հանքավայրի պաշարները կազմում են 200 միլիարդ խորանարդ մետր գազ և 40 միլիոն տոննա կոնդենսատ: Հետագայում պլանավորված է «Բաբեկ» հանքավայրի մշակումը, որի պաշարները գնահատվում են 400 միլիարդ խորանարդ մետր»:







































