Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան սահմանից ոչ շատ հեռու տեղակայված բանտից 130 բանտարկյալների փախուստի հետ բանտի պահապանները կապ ունեն:
Մեքսիկական իշխանությունները նշում են, որ փախուստը իրականացվել է գլխավոր դարպասներից, այլ ոչ թե թունելի միջոցով:
Կոաուլի նահանգի անվտանգության քարտուղար Խոխե Լուիս Մորան հայտարարել է, որ բանտապահները պայմանավորվածություն ունեին բանտարկյալների հետ` հավելելով, որ փախուստը իրականացվել է թմրաավաճառներից մեկի աջակցությամբ:
Որոշ տվյալների համաձայն` փախստականների մեջ թմրաավաճառներ են եղել: Ներկա դրությամբ շարունակվում են փախստական հանցագործների որոնողական աշխատանքները:
Բանտարկյալների փախուստը բանտերից հաճախակի երևույթ է Մեքսիկայում, իսկ բանտային անձնակազմին մեղադրում են տեղի թմրավաճառների խմբավորումների հետ համագործակցելու համար:








































