NASA մարսագնացը նկարել է Արեգակի երեք խավարում Կարմիր մոլորակից, որոնք կատարվել են Արևի սկավառակի վրայով Ֆորբսի արբանյակներից մեկի անցնելու հետևանքով:
Հյուսթոնում A&M համալսարանի ներկայացուցիչ Մարկ Լեմոնի խոսքերով` Մարսում խավարումը բավական հաճախ է տեղի ունենում: Բայց ի տարբերություն Երկրի, դրանք բոլորը կարճ են տևում, այսպես կոչված «տեղափոխման սեզոնների» ժամանակ: Որպես կանոն՝ նմանատիպ խավարումները տեղի են ունենում տարին երկու անգամ:
Գիտնականները հույս ունեն, որ լուսանկարները կհուշեն, թե որքան ուժեղ է Մարսը ընդարձակվում կամ լայնանում իր արբանյակների մոտենալու ժամանակ եկած ուժերի հոսքի հետևանքով: Այդ տվյալների շնորհիվ հնարավոր կլինի հասկանալ, թե ինչից է բաղկացած պատերազմի Աստծո մոլորակը և թե ինչպես է այն ձևավորվել Արեգակնային համակարգի հեռավոր անցյալում:








































