Չեմպիոնների լիգայի խմբային փուլի E խմբի առաջին տուրի՝ «Շախտյոր» – «Նորդշելանդ» խաղում հաշիվը դառնում է 2:0 հօգուտ ուկրաինական թիմի: Գոլի հեղինակ է դառնում կրկին Հենրիկ Մխիթարյանը՝ իր հաշվին դուբլ գրանցելով:
Նշենք, որ սա ոչ միայն Հենրիկի նվաճումն է, այլև հայկական ֆուտբոլի, քանի որ մինչ այս հայազգի ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ Հենրիկը միանգամից երկուսն է խփում:







































