ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է նվազեցնել պարտադիր հարցազրույցների թիվը ամերիկյան մուտքի այցագիր ձևակերպելու ժամանակ, հաղորդել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Չորքեշաբթի առավոտյան ԱՄՆ ադմինիստրացիան ԱՄՆ բոլոր շահագրգռված նախարարություններին և գերատեսչություններին խորհուրդ է տվել բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը երկրում զբոսաշրջիկների հոսքը ուժեղացնելու նպատակով:
“Նախագահ Բարաք Օբաման մեզնից պահանջել է հարցազրույց վերցնել մարդկանց 80%-ից, որոնք դիմել են ամերիկյան մուտքի այցագիր ստանալու համար: Մուտքի այցագիրը չպետք է գերազանցի 3 շաբաթը: Այժմ մենք ամբողջ աշխարհով մեկ հարցազրույց վերցնում ենք մուտքի այցագրի համար դիմածների 88%-ից, մինչդեռ 2011 թվականին այդ հարցազրույցները կազմում էին 57%”,- ասել է Նուլանդը չորեքշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ տուրիզմի տեսանկյունից ԱՄՆ-ի համար ամենագրավիչ երկրները Չինաստանն ու Բրազիլիան են:





































