Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային խաղից հետո պատասխանել է իսպանացի լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում Ռոնալդուի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալ»-ին.
«Շատ լավ խաղ էր: Արդեն առաջին խաղակեսում գոլային պահեր ունեինք, որոնք չկարողացանք օգտագործել: Մեր թիմը հիանալի խաղաց: Գիտակցում էինք, որ այդ հաղթանակը շատ կարևոր է մեզ համար, և ներդրել էինք մեր ողջ ուժերը: Գոլերս տոնում եմ այն ժամանակ, երբ զգում եմ դրա կարիքը»,- հայտարարել է Ռոնալդուն:








































