Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Փակվել են ոչ պետական բուհեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները քննարկվել են ԿԳՆ-ի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:

Հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով և ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով ամբողջովին կասեցվել են`
«Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիա» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 288 լիցենզիայի գործողությունը,
Հայաստանում «Գերմանական համալսարան» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 1065 լիցենզիայի գործողությունը:

Մասնակի կասեցվել են «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 791 լիցենզիայի գործողությունը` մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Լրագրություն», «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով,
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան» արտադրական կոոպերատիվի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 167 լիցենզիայի գործողությունը` բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճաններով, առկա ուսուցմամբ, «Կիրառական մաթեմատիկա» և «Աշխարհագրություն» մասնագիտությունների մասով:

Դադարեցվել է Երևանի «Ալաշկերտ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 064 լիցենզիայի գործողությունը:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել
«Ռոսլին» արվեստի ինստիտուտ» և «Երևանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միացումը «Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հիմք ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի 2011թ. փետրվարի 10-ի թիվ 1 արձանագրությունը:

Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններին տրվել է նախազգուշացում ստուգման արդյունքում արձանագրված շտկելի խախտումները վերացնելու և արդյունքների մասին հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում