Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մոտ 300 միլիոն դոլար է ներդնելու իր մասնիկների արագացուցիչի կառուցման մեջ: Մասնիկների արագացուցիչը նախատեսված է բարձր էներգիայի լիցքավորված մասնիկներ (էլեմենտար մասնիկներ, իոններ) ստանալու համար: Նշվում է, որ դա շատ թանկ հաճույք է, որն իրենց չեն կարող թույլ տալ անգամ բոլոր խոշոր երկրները:
Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Նասրին Սոլթանհանը հայտարարել է, որ արագացուցչի կառուցման վայրը հստակեցված է, պլանավորված է այն տեղակայել Ղազվին քաղաքի տեխնոպաարկում: Սոլթանհանը հավելել է, որ նախագծի իրագործումը տևելու է 6-10 տարի:







































