Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չէր թաքցնում իր զգացմունքները «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից հետո:
Պորտուգալացի ֆուտբոլիստն ակտիվ էր ամբողջ խաղի ընթացքում, իսկ հանդիպման վերջին րոպեներին կարողացավ հաղթանակ բերել իր թիմին: «Արքայական ակումբ»-ը 2 գոլ է բաց թողել և 3 անգամ գրավել մրցակցի դարպասը:
«Հիանալի հանդիպում էր: Առաջին խաղակեսում մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, որոնք, սակայն, չկարողացանք հաջողությամբ ավարտել: Մեր թիմը գերազանց խաղ ցուցադրեց հանդիպման մեկնարկից մինչև ավարտը: Գիտեինք, որ կարող ենք հաղթել և տոնել մեր հաջողությունը: Իսկ իմ հեղինակած գոլերը տոնում եմ այն ժամանակ, երբ հարկ եմ համարում»,- ասել է Ռոնալդուն:







































