Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի և նրա ընտանիքի կարիքները հոգալու ծախսերը պետության վրա երկու անգամ ավելի թանկ են, քան ավելի վաղ էին կարծում: Այս մասին այսօր գրել են բելգիական ԶԼՄ-ները:
Բելգիայի նահանգային խորհրդարանի պատգամավոր Տեո Ֆրանկենի տվյալներով, որը ներկայացնում է ֆլամանդական ազգայնականների կուսակցությունը, թագավորական ընտանիքի տարեկան դոտացիան կազմում է նրանց վրա ծախսվող գումարի միայն 45%-ը:
Պատգամավորին հաջողվել է պարզել, որ 2010թ.-ին, բացի 13,7 մլն եվրո տարեկան վճարվող գումարից, իշխանությունները թագավորական ընտանիքին հատկացրել են հավելյալ 16,8 մլն եվրո` ջեռուցման և էլեկտրականության ծախսերի համար, ինչպես նաև ներկայացուցչական նվերներ գնելու համար:
Ընդհանուր առմամբ թագավորական ընտանիքին 2010թ.-ին հատկացվել է 30,5 մլն եվրո: Ֆրանկենի հաշվարկներով, այս գումարի մեջ մտնում է նաև անվտանգության ապահովումը, որը երկրին արժեցել է 14,5 մլն եվրո:
Բելգիայի Սենատը 2009թ.-ին հաստատել է հատկացվելիք դոտացիայի նոր պահանջները, սակայն դրանք ուժի մեջ կմտնեն միայն ներկայիս թագավորի հետնորդ Ֆիլիպի` գահին բազմելուց հետո:
Երբ նա դառնա միապետ, նրանից բացի` դոտացիա է ստանալու միայն թագաժառանգ արքայադուստրը` Ելիզավետան, իսկ մյուս երեխաները զրկված են լինելու պետական հոգածությունից:









































