Վրաստանի խոշորագույն քաղաքների բանտերի մոտ երեքշաբթի երեկոյան հավաքվել են այնտեղ գտնվող մարդկանց հարազատնեը` բողոքելով ընդդեմ կալանավորների կտտանքների, որոնց վկայությունները ցուցադրել են ընդդիմադիր հեռուստաալիքները:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը` «Մաեստրո» և TV-9 հեռուստաալիքներով ցուցադրվել են թաքնված տեսախցիկներով նկարահանված կադրեր, որտեղ կալանավորներին ծաղրում են Գլդանյան բանտի աշխատակիցները:
Տեսանյութը ներկայացվել է այդ բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեի կողմից, որը փախել է Բելգիա: Նա պնդում է, որ կալանորներին կտտանքների են ենթարկել Վրաստանի ՆԳՆ ղեկավար Բաչո Ախալայի հրամանով:
Պաշտոնական մեկնաբանություններ այս իրադարձության վերաբերյալ դեռ չկան:









































