Իսրայելցի գիտնականները և զինվորականները պատրաստվում են Arrow-3 հակահրթիռային համակարգի փորձարկմանը, որը կարող է դառնալ իսկական հաղթաթուղթ Հրեական պետության պաշտպանության համակարգում: Մոտ օրերն իրականացվելու է նոր հակահրթիռային համակարգի փորձարկումը:
Ծրագրի ղեկավար Իցխակ Կայան հայտարարել է, որ նոր կոմպլեքսը դառնալու է հակահրթիռային պաշտպանության բազմամակարդակ համակարգի առանցքային կոմպոնենտ:
Հակահրթիռային կոմպլեքսի բոլոր ենթահամակարգերն անցել են ստուգումները: Այժմ նախատեսվում է իրականացնել ամբողջ կոմպլեքսի ստուգում: Հրթիռի երկրորդ մակարդակը թույլ է տալիս Arrow-3-ին երկու անգամ ավելի հեռու թռչել Arrow-2-ից:
Համակարգի առանցքային կոմպոնենտ է հանդիսանում վերջերս փորձարկված նոր EL/M-2080 Green Pine ռադարը:
Ռադարը բարձրացրել է թշնամական հրթիռների ավելի վաղ հայտնաբերման և ոչնչացման հնարավորությունը:







































