Ռուսաստանը և ԵՄ-ը հանդես են գալիս Սիրիայի բնակչությանը չքաղաքականացված հումանիտար օգնություն ցուցաբերելու օգտին: Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում ՌԴ փոխնախարար Գենադի Գատիլովի և միջազգային համագործակցության, հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևայի հանդիպման ավարտից հետո:
Կողմերը քննարկել են ակտուալ հարցեր և Ռուսաստան – ԵՄ համագործակցության հեռանկարները քաղաքացիական պաշտպանության ոլորտում, ինչպես նաև Սիրիայում և մի շարք այլ երկրներում տիրող հումանիտար իրավիճակը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Սիրիայի բնակչությանը չեզոք և չքաղաքականացված հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը:
Գեորգիևան բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Սիրիայում տիրող հումանիտար վիճակը թեթևացնելու նպատակով:










































