Սնոուբորդի երկակի Օլիմպիական չեմպիոն ամերիկացի Շոն Ուայթը մեղադրվել է վանդալության մեջ:
Նեշվիլի հյուրանոցի աշխատակիցը, որտեղ բնակվում էր մարզիկը, նկատել է, թե ինչպես է Ուայթը կոտրում հյուրանոցի հեռախոսը: Շոնը նաև հակահրդեհային ազդանշանն է միացրել, ինչի պատճառով հյուրանոցի ղեկավարությունը ստիպված է եղել էվակուացնել շենքի ներսում գտնվող բոլոր մարդկանց:
Ուայթը փորձել է փախուստի դիմել, սակայն հյուրերից մեկը հետևել է նրան: Տեղի ունեցած բախման պատճառով մարզիկը վայր է ընկել և խփել գլուխը: Ականատեսները պնդում են, որ Ուայթը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Ներկայումս մարզիկն ազատության մեջ է: Դատը կայանալու է հոկտեմբերի 10-ին: Ուայթի գործողություններից ստացված վնասը 500 ԱՄՆ դոլար է կազմում:







































