Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Կորեացիներին հալալ էր, հայերին՝ հարամ. ՀՀ իշխանությունների ամենաազգատյաց ծրագիրը

Այսօր Ռուսաստանը ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիր է ստորագրել հյուսիսկորեացիների 11 մլրդ դոլար պարտքը ներելու մասին: ԽՍՀՄ-ը անցյալ դարի կեսերից Հյուսիսային Կորեայի համար վարկային գիծ էր բացել: Բացի այդ` արտոնյալ պայմաններով էներգառեսուրսներ, պարենամթերք և այլ ապրանքներ էր մատակարարում: Իսկ 90-ական թվականներին կորեացիների պարտքը զգալիորեն աճել էր: Եվ վերջապես` ՌԴ-ն որոշեց ԿՀԴՀ-ին ներել այդ պարտքը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն ներել է նաև մի քանի այլ պետությունների պարտքերը: Օրինակ՝ Աֆղանստանին ներեց 12 մլրդ դոլար, Ալժիրին՝ 8 մլրդ դոլար: Կուբայի պարտքը կազմում է 20 մլրդ դոլար, բայց այս երկիրը հրաժարվում է այն վճարել: Այս ամենը ուշագրավ է այն առումով, որ 10 տարի առաջ նույն ՌԴ-ն չներեց իր ռազմավարական գործընկերոջ` Հայաստանի ընդամենը 93 մլն դոլար պարտքը և փոխարենը վերցրեց 4 խոշոր ընկերություններ՝ «Մարս» ՓԲԸ-ն (գնահատված 56 մլն դոլար), «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը» (2,75 մլն դոլար), «Երևանի ղեկավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ»-ն (3,37 մլն), «Երևանի նյութագիտության ԳՀԻ»-ն (0,35 մլն) և Հրազդանի ՋԷԿ-ը (31 մլն): Այս ընկերություններից միայն Հրազդանի ՋԷԿ-ն է այսօր աշխատում: Մյուսների հետ կապված գրեթե ամեն տարի ՌԴ-ն ու ՀՀ-ն տարբեր ծրագրեր են մշակում, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում:

Եվ մինչև այսօր էլ հայ հասարակությանը հետաքրքրում է, թե ինչու ՌԴ-ն չներեց մեր երկրի պարտքը, ինչը այլ երկրների հսկայական պարտքերի համեմատ չնչին էր:

««Գույք` պարտքի դիմաց» ծրագրում ես ոչ թե մեղադրում եմ Ռուսաստանին, այլ Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահին: Դա իր գործած «հերոսությունն է», թող ինքը մեկնաբանի, թե ինչը ինչի համար է տվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքերով` «Գույք` պարտքի դիմաց» ծրագիրը ամենակոպիտ, ամենաազգատյաց նախագիծն էր, որ երբևէ իրականացրել են ՀՀ իշխանությունները: «Իսկ Ռուսաստանի իշխանություններից բարոյականություն պահանջելու իրավունք ես չունեմ, ոչ էլ դա կոռեկտ եմ համարում: Այդ երկիրը մտածում է իր սեփական շահերի մասին, իր խնդիրներն է փորձում լուծել և յուրաքանչյուրի հետ վարվում է այնպես, ինչպես դիմացինն իրեն թույլ է տալիս: Այդ իշխանություններն իրենց աթոռն ու պաշտոնը պահելու համար հայկական գույքը տվել են պարտքի դիմաց»,- ավելացրեց Ա. Սարգսյանը:

Մեր հարցին` իսկ Հայաստանը կարո՞ղ էր խուսափել այդ ծրագրից, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ես շատ լավ հիշում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում հայտարարեց, որ դա իրեն առաջարկել է ՀՀ նախագահը: ՀՀ նախագահն էլ նստած՝ չասաց, թե ինքը չի առաջարկել: Հակառակը՝ նա ասում էր` ամեն ինչ անելու է, որ ռուսական կապիտալը մտնի Հայաստան»:

Ա. Սարգսյանի խոսքերով` ՌԴ-ն այդ ընկերությունները չի վերագործարկում, որովհետև այդ երկիրը Հայաստանում տնտեսություն զարգացնելու խնդիր չունի: «ՌԴ-ն իր երկրում տնտեսությունը զարգացնել չի կարողանում: ՌԴ-ն ինքը հանքահումքային ռեսուրսների վրա նստած տերություն է: Ինքը իր երկրում տնտեսական լուրջ խնդիրներ ունի, Հայաստանում ինչպե՞ս պետք է զարգացնի: ՌԴ-ի խնդիրը ՀՀ-ն կախման մեջ պահելն է, ոչ թե ներդրումներ անելը: Ինքը դրանով իր քաղաքական ազդեցությունը մեծացրեց` ուրիշ ոչինչ»,- եզրափակեց Ա. Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում