Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք ժանդարմները երկրի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Գիրեսուն նահանգում հայտնաբերել և առգրավել են ռադիոակտիվ ցեզիում-137 –ով երկու բեռնարկղ:
Նշվում է, որ վտանգավոր բեռի փոխադրումն իրականացրել է մասնավոր անձը: Առգրավված բեռնարկղերը հանձնել են Արտակարգ իրավիճակների վարչության փորձագետներին: Տարվում է հետաքննություն՝ պարզելու համար, թե որտեղից է այդ ռադիոակտիվ նյութը հայտնվել Թուրքիայի տարածքում, և դեպի ուր էր այն տեղափոխվում:
Փորձաքննության ավարտից հետո ցեզիում-137-ը հասցվելու է Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալություն: Ցեզիում-137-ը գործածվում է բժշկական սարքավորման, չափիչ սարքերի մեջ, այդ թվում՝ նաև արդյունաբերական: