Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կասկածում, որ ակումբում իրեն հարգում են և գնահատում կատարած աշխատանքը:
Ազգային առաջնության չորրորդ տուրի շրջանակներում կայացած «Սևիլյա»-ի հետ խաղից հետո պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ ինքը թիմ չունի, ինչի համար սուր քննադատության էր ենթարկվել:
«Ինձ սիրում են այն մարդիկ, ում կարծիքն ինձ համար նշանակություն ունի: Առաջին հերթին ընտանիքիս անդամները, աշխատակիցներս, ակումբը, թիմը: Ես նույնքան ցանկանում եմ հաջողություններ գրանցել և´ Չեմպիոնների Լիգայում, և´ ազգային առաջնությունում»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Մոուրինյոյի խոսքերը:










































