Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր կարծիքն է հայտնել թիմի նախկին և ներկայիս գլխավոր մարզիչների վերաբերյալ` Պեպ Գվարդիոլայի և Տիտո Վիլանովայի:
Ինյեստան նշել է, որ կատալոնական ակումբի սկզբունքներն ու աշխատանքն ընդհանուր առմամբ փոփոխության չեն ենթարկվել:
«Մեր թիմի մարզումների միջոցներն ու խաղի փիլիսոփայությունը գրեթե չեն փոփոխվել: Սակայն խոսքը տարբեր անհատների մասին է: Այժմ մենք նոր մարզիչ ունենք` նոր գաղափարներով ու մոտեցումներով: Պետք է նշեմ, որ մեր թիմում բարձր են գնահատում Վիլանովային: Մենք նրան լավ ենք ճանաչում: Վստահ եմ, որ ամեն ինչ կարգին կլինի»,- հայտարարել է Ինյեստան:






































