Ferrari ընկերությունը թարմացրել է Գինեսի գրքի սեփական ռեկորդը՝ բրիտանական Սիլվերսթոունի մայրուղում հավաքելով գրեթե հազար ավտոմեքենա «Ferrari-ի շքերթի» համար:
Շքերթն անցկացվել է հանգստյան օրերին: Մեքենաները պետք է անցնեին նվազագույնը երկու մղոն, ու Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաշվել էին 964 ավտոմեքնենա:
Նախորդ՝ «Սուզուկի»-ների շքերթին մասնակցել էր 490 ավտոմեքենա:
Ferrari-ների շքերթը գլխավորել է «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան 458 Spider-ով:
Autoblog-ի հաշվարկներով՝ շքերթին մասնակցել է ընդհանուր առմամբ 162 մլն դոլարի ամտոմեքենա:










































