Այսօր ժամը 05.52-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արտաշավան ավտոճանապարհի21-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով երկու ուղևորներ տեղում զոհվել են:
Փրկարարները դուրս են բերել վարորդին (առողջական վիճակը ծայրահեղ ծանր է), ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, ապա «Արմենիա» ԲԿ:









































