Եվրամիությունը 2012թ. Մոլդովային կհատկացնի հավելյալ ֆինանսական միջոցներ 28 մլն եվրոյի չափով՝ որպես հաջողությամբ իրականացված բարեփոխումները խթանելու հետևանք: Այս մասին, ինչպես հայտնում է RBC-ն, հայտարարել է միջազգային համագործակցության, հումանիտար օգնության ու ճգնաժամի դեմ պայքարի եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի հետ մամլո ասուլիսին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի օգնության ծավալի ավելացումը դարձել է ավելի վաղ «Արևելյան գործընկերության» երկրների հետ more for more սկզբունքի իրագործման հետևանք, որը նախատեսում է ֆինանսական օգնության ծավալների ավելացում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար:
Գեորգիևան նկատել է, որ 2012թ. Եվրամիությունը ծրագրել էր Մոլդովային հատկացնել շուրջ 94.2 մլն եվրո, սակայն հիմա որոշել է այն ավելացնել ևս 28 մլն եվրոյով:
Ընդ որում՝ շուրջ 14 մլն դոլար կուղղվի հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը: