Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական պլանաչափ դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու է Ֆիզուլու շրջանում: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և գրասենյակի կոորդինատոր Փիթեր Կին:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն ու Ուիլյամ Փրայորը:











































