ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը կայուն է: Երեկ նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: «Աուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է պատգամավորը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցին այսքանն է հաջողվել պարզել:
ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանն էլ ի հավելումն փոխանցել է, որ Դեմիրճյանը գտնվում է հետվիրահատական ապաքինման փուլում և, ըստ բժիշկների, դեռ մեկ շաբաթ էլ, հավանաբար, կմնա հիվանդանոցում: Թերթը նշում է, որ ՀԺԿ նախագահը վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 8-ին:








































