Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Կիևի «Դինամո»-ի դեմ առաջիկա խաղի մասին:
«Տիագո Սիլվան պատրաստ է ու կխաղա: Բոլորը պատրաստ են՝ Սախոյից ու Վան դեր Վիլից բացի: Փարիզն ութ տարի սպասել է՝ Չեմպիոնների լիգա դուրս գալու համար:
Սա առաջին խաղն է. դժվար է լինելու: Ամեն ինչ անում ենք՝ խաղին լիովին պատրաստ լինելու համար: Կարծում եմ՝ տղաները 200 տոկոս նվիրվածությամբ կխաղան, քանի որ մենք ուզում ենք հաղթել:
Ուզում ենք հաջորդ փուլ անցնել: Ունենք դրան հասնելու որակական միջոցներ: «Դինամո»-ն բարձրակարգ թիմ է, որ առաջին անգամ չէ՝ հանդես է գալու Չեմպիոնների լիգայում: Չեմ կարող ասել, որ հավակնորդը մենք ենք, սակայն մեծ ցանկություն ունենք խմբից դուրս գալու»,- Чемпионат.com-ի փոխանցմամբ՝ ասել է Անչելոտին:








































