Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

«Ժառանգությունը» դեռ պատասխաններ ունի տալու

Խորհրդարանի նիստը բոյկոտելու «Ժառանգության» քայլը բավականին հետաքրքիր կարող է լինել՝ ելնելով, իհարկե, կուսակցության հետագա պահվածքից: Բանն այն է, որ խորհրդարանի նիստերը բոյկոտելու որոշման այն բացատրությունը, որ խորհրդարանում ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, մեղմ ասած, ոչ միարժեք ընկալումների տեղիք է տալիս: Իհարկե ակնհայտ է, որ կոալիցիոն նոր հուշագրով իշխանությունը ցույց տվեց, որ թքած ունի ներկայիս խորհրդարանական ընդդիմության վրա և վերցնելու է նաև այդ ընդդիմությանն այժմ պատկանող մանդատները:

Բայց մյուս կողմից՝ իսկ ո՞ւմ էին այդ մանդատները պետք մինչև հիմա: Ի՞նչ են արել, օրինակ, «Ժառանգությունը» կամ Դաշնակցությունը մինչև հիմա այդ մանդատների շնորհիվ: Եթե այդ մանդատները չլինեին՝ ի՞նչն այլ կերպ կլիներ այս երկրում, ի՞նչ՝ չէր լինի: Այս հարցերի պատասխանը կարծես թե չկա:

Իհարկե, մանդատներն օգտագործվել են զանազան հայտարարությունների, զանազան նախաձեռնությունների, ելույթների, նաև՝ տարբեր միջադեպերի առիթներով պատգամավորական հնարավորությունները հօգուտ քաղաքացիների օգտագործելու համար:

Բայց մյուս կողմից, այդ մանդատները չունեցող Հայ ազգային կոնգրեսը կարծես թե «Ժառանգություն»-ից, մեղմ ասած, պակաս արդյունավետություն ցույց չի տվել քաղաքացիների շահերը պաշտպանելու, այս կամ այն խնդրի կապակցությամբ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու հարցում:

Հետևաբար, երբ «Ժառանգությունը» որոշում է խորհրդարանական նիստերը բոյկոտել կամ մանդատները վայր դնել այն բանից հետո միայն, երբ կոալիցիան նոր հուշագիր է ստորագրում, ապա դա, մի կողմից խոսելով «Ժառանգության» ադեկվատության կամ սկզբունքայնության մասին, մյուս կողմից էլ հարց է առաջ բերում` իսկ մի՞թե մինչև հիմա «Ժառանգությունն» ակնկալում էր, որ իշխանությունը ազատ մրցույթի է դնելու խորհրդարանական մանդատները:

Հարց է առաջանում՝ արդյոք նման դրսևորումը չի՞ հուշում, թե «Ժառանգությունը» սպասում էր, որ 2012-ին էլ կստանա գոնե այն, ինչ 2007-ին ստացավ, բայց հիմա, կորցնելով հույսը, փորձում է արդեն խորհրդարանը բոյկոտելով, ինչ-որ բանի հասնել գոնե հասարակական վարկանիշի վրա խաղալու տեսանկյունից:

Համենայն դեպս, «Ժառանգության» կատարած քայլը հարցեր է առաջ բերում, որոնք սպասում են որքան հնարավոր է՝ հրատապ պատասխանի: «Ժառանգությունը» պետք է բացահայտի՝ արդյոք այդ քայլը ընդամենը պարզ քաղաքական պոպուլի՞զմ է PR տեխնոլոգիաների ոլորտից, թե՞ կուսակցությունը սկզբունքորեն փոխում է քաղաքական մարտավարությունն ու վերանայում իր քաղաքական կեցվածքը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր դաշտի հանդեպ:

Ի վերջո, կարծես թե իշխանությունը կարող է նույնիսկ ուրախ լինել, որ «Ժառանգությունն» այդպիսի կտրուկ քայլերի է դիմում, քանի որ դա կարելի է խաղարկել, ի դեմս «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի հանդեպ մրցակից աճեցնելու տարբերակով: Իսկ իշխանությունը, մենք գիտենք, որ կարողանում է խաղարկել այդպիսի հնարքներ: Այդ իսկ պատճառով է կարևոր, որ «Ժառանգությունը» ռազմավարական շեշտադրումները հստակեցնելու միջոցով հասարակությանը ցույց տա իր քայլի իրական մոտիվացիաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում