Հերիք չէ Գեղարքունիքի փոխմարզպետի որդին «վազելիս ընկել» է ու ծնոտը կոտրել (իսկ իրականում ծեծվել է մարզային ոստիկանապետի` Վարդան Նադարյանի կողմից), առաջիկայում էլ փոխմարզպետ, ՕԵԿ-ական Գագիկ Ստեփանյանը կլքի իր պաշտոնը:
Ըստ «Հրապարակ»-ի` վերջինիս պաշտոնանկությունն ՕԵԿ-ը նախատեսել էր ընտրություններից անմիջապես հետո, որովհետև նա կուսակցության համար չէր ապահովել սպասված ձայները, բայց քանի որ փոխմարզպետների ու փոխնախարարների խնդիրը պետք է փաթեթով լուծվեր, այդ պաշտոնանկությունը հետաձգվել էր: Ու քանի որ հինգշաբթի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջապես իր մոտ զրույցի է կանչել ՕԵԿ երիտասարդներ Դավիթ Կարապետյանին և Նելսոն Զուլոյանին` սպասվելիք փոխնախարարական նշանակումների համար, «փաթեթը» մոտ օրերս կյանքի կկոչվի: