Գազայի սեկտորի կառավարության ղեկավար Իսմաիլ Խանիյան երկուշաբթի օրը այցով մեկնել է Եգիպտոս՝ չնայած նման այցի վտանգավոր լինելու առնչությամբ ընդունող կողմի նախազգուշացումներին, հաղորդել են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով Թախիր ան-Նունուի մամլո քարտուղարին:
Արտաքին աշխարհի հետ օդային կամ ծովային հաղորդակցության կապի բացակայության դեպքում պաղեստինական պատվիրակությունը միշտ ստիպված է լինում Գազայի սեկտորից Կահիրե գնալ ավտոմեքենաներով՝ Սինայի թերակղզով, որտեղ արդեն 2-րդ ամիսն է, ինչ շարունակվում է եգիպտացի զինվորների օպերացիան գրոհայինների դեմ, հաղորդում է Ria Novosti-ն:
«Խանիյան և նրան ուղեկցող պատվիրակությունը Եգիպտոսի վարչապետ Խիշամ Կանդիլի հետ կհանդիպի այս գիշեր»,- լրագրողներին ասել է ան-Նունուն:
Կահիրեում Խանիի բանակցությունների հետ կապված՝ պաղեստինցիները հույսեր են կապում, որ երկողմանի հարաբերությունները կնորմալանան, որոնք սրվել էին օգոստոսի 16-ին Սինայի հյուսիսում եգիպտացի սահմանապահների սպանությունից հետո:











































