Նավթի համաշխարհային գները նվազում են 3%-ով աճող լուրերի ֆոնի ներքո, ըստ որոնց՝ ԱՄՆ կարող է բացել իր ստրատեգիական պաշարները հումքի գնաճը զսպելու համար:
Ներկա դրությամբ շատ վերլուծաբաններ կանխատեսում են սև ոսկու գնի հավանական աճ` կապված Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում լարված վիճակի առկայության հետ: Անցած շաբաթ մահմեդական երկրներում ելույթներ սկսվեցին՝ կապված ԱՄՆ-ում ստեղծված «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի ստեղծման հետ: Ամենաթեժ բողոքի ակցիաները տեղի են ունեցել Եգիպտոսում, Եմենում, Սուդանում, Թունիսում, Պակիստանում, Բանգլադեշում և Լիբիայում:
Երկուշաբթի այդ ցույցերը տեղափոխվեցին Ավստրալիա, Բելգիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա:










































