Միջազգային հարաբերություններում ուժի գործադրման ֆոնի ներքո Ռուսաստանը պետք է իր վառոդը միշտ չոր պահի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով «Կովկաս-2012» ուսումնական զորավարժություններին մասնակցող զինծառայողների առաջ:
«Դուք հիանալի պատրաստված եք, դուք բոլորդ գրագետ մարդիկ եք, տեսնում եք` ինչ է կատարվում աշխարհում, թե ինչպես է աճում միջազգային գործերում ուժի գործադրման չափը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք պետք է մեր վառոդը չոր պահենք, պետք է մեծացնենք Ռուսաստանի պաշտպանունակությունը»,- հայտարարել է Պուտինը:
Նա նաև հաղորդել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն պաշտպանունակության ամրապնդումը:
Իսկ մինչ այդ Ռուսաստանի նախագահը գերազանց գնահատական է տվել «Կովկաս-2012» զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումներին:








































